Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները դադարեցված են. ՆԳ նախարարը կոչ է արել ցուցարարներին սկսել երկխոսություն
Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները դադարեցված են. ՆԳ նախարարը կոչ է արել ցուցարարներին սկսել երկխոսություն

Ներքին գործերի նախարարի տեղակալ, Կախա Սաբանաձեն կոչ է արել Պանկիսիի կիրճում հավաքվածներին սկսել երկխոսություն:

Ինչպես տեղում հայտարարել է Սաբանաձեն, ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները դադարեցված են: Նա կոչ է արել ցուցարարներին գնալ Թելավի և քննարկել այս հարցը:

«Դիմում եմ բոլորիդ, մեր քաղաքացիներին, ով կխախտի օրենքը և կկպչի ոստիկանին կպատժվի օրենքի ողջ խստությամբ: Փոխարենը խոստանում եմ ձեզ, որ ոստիկանությունը անօրեն գործողությունների չի իրականացնի»,-հայտարարել է Սաբանաձեն:

Պանկիսիի կիրճում բնակչությունը առավոտյան խոչընդոտել է ՀԷԿ-ի շինարարության աշխատանքներին, ինչի հնարավորություն նրանց չեն տվել իրավապահները: Դրանից հետո ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իր հերթին իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ:

 

ვითარება პანკისის ხეობაში #LIVE

ვითარება პანკისის ხეობაში #LIVE

Posted by პირველი არხი on კვირა, 21 აპრილი, 2019

Թողնել մեկնաբանություն