Պանկիսիի կիրճում դիմակայության ժամանակ տուժել է երեք ոստիկան
Պանկիսիի կիրճում դիմակայության ժամանակ տուժել է երեք ոստիկան

Պանկիսիի կիրճում իրավապահների և տեղացիների միջև դիմակայության ժամանակ տուժել է երեք ոստիկան, որոնք այս պահին գտնվում են Թելավիի հիվանդանոցում: Հիվանդանոցում նշում են, որ ոստիկանները վնասվածքներ են ստացել երեսի և ոտքերի շրջանում:

Բացի այդ, տուժել է նաև մի քանի ցուցարար, որոնց օգնություն է ցուցաբերվել տեղում:

Պանկիսիի կիրճում իրավիճակը հանդարտ է, ցուցարարների մի մասը Թելավիում անց է կացնում բանակցություններ:
Բանակցությունների սեղանի մոտ նրանց հրավիրել է ՆԳ փոխնախարար Կախա Սաբանաձեն:
Տեղում մնում են հատուկ նշանակության ջոկատի անդամները: ՀԷԿ-ի շինարարության աշխատանքները դադարեցված են:

Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարությանը փորձել են խոչընդոտել տեղացիները, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները: Ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել, ի պատասխան դրա հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Տեղացիները ասում են նաև, որ ոստիկանները օգտագործել են նաև ռետինե փամփուշտներ:

Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: