Պանկիսիի կիրճում այս պահին ձերբակալվածներ չկան. Կախաբեր Սաբանաձե
Պանկիսիի կիրճում այս պահին ձերբակալվածներ չկան. Կախաբեր Սաբանաձե

Ներքին գործերի փոխնախարար, Կախաբեր Սաբանաձեի լրատվությամբ, այս փուլում Պանկիսիի կիրճում տեղի ունեցած իրադարձությունների գործով ձերբակալվածներ չկան:

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան Պանկիսիի կիրճում ցույցի մասնակիցներին հանդիպում է փակ դռների ետևում: Հանդիպմանը, տեղացիներից մեկի տանը Գախարիայի հետ միասին ներկա են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին:

Պանկիսիի կիրճում տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև հերթական ընդհարման ժամանակ տուժել է մի քանի մարդ: Ներքին գործերի նախարարության, կենտրոնական  քրեական ոստիկանության դեպարտամենտի փոխտնօրեն, Մամուկա Ճելիձեի լրատվությամբ, Բախման արդյունքում տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 27 մարդու, այդ թվում 12-ը տեղացիներ էին, իսկ 15-ը ոստիկաններ: Տուժած 8 ոստիկանի տեղափոխել են հիվանդանոց:

ՆԳՆ-ն կոչ է արել ցուցարարներին ենթարկվել ոստիկանության պահանջներին, հակառակ դեպքում անհրաժեշտության դեպքում կօգտագործվի հատուկ հնարքներ:

Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե մահակներ: Տեղացիները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: