Պանկիսիի կիրճի Օմալո գյուղում անցկացվում է հատուկ գործողություն
Պանկիսիի կիրճի Օմալո գյուղում անցկացվում է հատուկ գործողություն

Պետական անվտանգության ծառայությունը Ախմետայի մունիցիպալիտետում, Պանկիսիի կիրճի Օմալո գյուղում անցկացնում է հատուկ գործողություն:

Օմալո գյուղում մոբիլիզացված է ոստիկանությունը, փակված է գյուղ տանող ճանապարհը: Ընտանիքներից մեկում ընթանում է խուզարկություն:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, նախնական տեղեկությամբ, ձերբակալված է մեկ անձ: