Պանկիսիի կիրճի ավագների խորհուրդը մշակել է հատուկ դիմում, որը ուղարկվել է կառավարության գրասենյակ
Պանկիսիի կիրճի ավագների խորհուրդը մշակել է հատուկ դիմում, որը ուղարկվել է կառավարության գրասենյակ

Պանկիսի կիրճի Դուիսի գյուղում  ավարտվել է ավագների խորհրդի նիստը:

Հավաքին ներկա էին  հասարակության ներկայացուցիչները, ոչկառավարական կազմակերպությունների անդամները և կիրճի կանանց և տղամարդկանց ավագների խորհրդի անդամները:

Հանդիպմանը ընդունել են իշխանությունների հասցեին ուղարկվելիք տեքստ, որտեղ ասված է, որ նրանք դեմ չեն հատուկ գործողության իրականացմանը, սակայն անընդունելի է գործողության նման տեսքով իրականացումը, որը ուղղված է մարդու արժեքների խախտման և կանանց և երեխաներին վախեցնելուն:

Կիրճի բնակչությունը պահանջում է հատուկ գործողության մանրամասների և գործողության ժամանակ 19 ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիրավորման փաստի շուտափույթ հետաքննություն:

Դիմումը ստորագրել են ավագների խորհրդի բոլոր անդամները և այն հասարակությանը ներկայացրել է Զաուր Գոմաշվիլին:

Ինչպես հայտարարել են հանդիպման մասնակիցները, նամակը այսօրևեթ ուղարկվելու է կառավարության գրասենյակ:

Ինչ վերաբերում է Թեմիրլան Մաչալիկաշվիլիի վիճակին, ապա բժիշկների լրատվությամբ նրա  վիճակը անփոփոխ է: Նա Թելավիի ռեֆերալ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում միացված է արհեստական շնչառության սարքին:

Հիշեցնենք, Թեմիրլան Մաչալիկաշվիլին ձերբակալության ժամանակ փորձել է դիմադրել իրավապահներին, կոնկրետ նա փորձել է պայթեցնել նռնակ, երբ հատուկ ջոկատայինները ստիպված են եղել պատասխանել կոշտ գործողություններով և կրակ են բացել նրա ուղղությամբ, արդյունքում նա վիրավորվել է և տեղափոխվել  հիվանդանոց: