Պանկիսիի կիրճ էինք մտել միայն պարեկային ոստիկանության երեք մեքենայով և եթե ոչ ոստիկանության հավելյալ ուժերը, ապա արդյունքը կլիներ ավելի ծանր. «Փերի» ընկերության տնօրեն
Պանկիսիի կիրճ էինք մտել միայն պարեկային ոստիկանության երեք մեքենայով և եթե ոչ ոստիկանության հավելյալ ուժերը, ապա արդյունքը կլիներ ավելի ծանր. «Փերի» ընկերության տնօրեն

Մենք կիրճ էինք մտել միայն պարեկային ոստիկանության երեք մեքենայով և եթե ոչ ոստիկանության հավելյալ ուժերը, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ կստանայինք ավելի վատ արդյունք,-այս մասին հայտարարել է «փերի» ընկերության գործադիր տնօրեն, Լաշա Իորդանիշվիլին:

Նրա խոսքով, ՀԷԿ-ի կառուցման առաջին իսկ օրվանից բնակչությունը տեղյակ էր դրա մասին և ոչ մեկ չի բողոքել:

«Այն ժամանակ, երբ սկսեցինք  հիդրոէլեկտրակայանի շինարարությունը, անց ենք կացրել հանրային քննարկումներ, մոտ տարի ու կես: Փաստ էր, որ անցած տարի փետրվարին, երբ սկսեցինք կիրճ տեղափոխել խողովակները, բնակչությունը գիտեր այդ մասին և ամիսների ընթացքում ոչ մեկ չի բողոքել: Ստեղծվել էր 30 հոգանոց խորհուրդ, որոնք դեմ էին դրան և առանց նրանց մեծամասնության համաձայնության որոշումներ չենք կայացրել: Դրանից հետո հայտնվեցին հայտնի ոչկառավարական կազմակերպությունները և իրավիճակը փոխվեց, նրանք ներկայացրին, իբր մենք ցանկանում ենք տարհանել տեղի բնակչությանը և ՀԷԿ-ի կառուցումը նրանց վտանգ է սպառնում: Ողջ պատասխանատվությունը դնում եմ այդ ոչկառավարական կազմակերպության վրա, նկատի ունեմ «կանանչ ալտերնատիվային»»,-ասել է Իորդանիշվիլին:

հարցին, թե ինչ են պատրաստվում անել ՀԷԿ-ի շինարարության կապակցությամբ, Իորդանիշվիլին ասել է, որ երեկ տեղի ունեցած իրադարձություններից հետո այս հարցը դուրս է եկել իր իրավասություններից:

Պանկիսիի կիրճում, որտեղ բնակչությունը բողոքում է ՀԷԿ-ի շինարարությունը, տեղացիների և հատուկ նշանակության ջոկատի միջև ընդհարումը տեղի է ունեցել երկու անգամ: Ցուցարարները հատուկ նշանակության ջոկատի ուղղությամբ նետել են քարեր և փայտեր: Ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:

Դեպքի վայր են այցելել՝ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար, Մայա Ցքիթիշվիլին և շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար, Լևան Դավիթաշվիլին, որոնք տեղացիների հետ բանակցել են փակ դռների ետևում:

Գիորգի Գախարիան հանդիպումից հետո հայտարարել է, որ ՀԷԿ-ը կկառուցվի, եթե կառուցման կողմ կլինի բնակչության 90 տոկոսը: Բացի այդ նրա խոսքով, բոլորը, ովքեր հարձակում են գործել ոստիկանների վրա պատժվելու են օրենքի խստությամբ:

Պանկիսիի կիրճում ընդհարման հետևանքով բժշկական օգնություն է ցուցաբերվել 40 մարդու, նրանց մեծամասնությունը ոստիկաններ են:

Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա:

Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման և ոստիկանության տեխնիկան վնասելու փաստով ՆԳՆ-ն սկսել է հետաքննություն: