Պանկիսիի կիրճ, Բիրկիան գյուղ ոստիկանները մտցրել են հավելյալ ուժեր
Պանկիսիի կիրճ, Բիրկիան գյուղ ոստիկանները մտցրել են հավելյալ ուժեր

Պանկիսիի կիրճ, Բիրկիան գյուղ ոստիկանները մտցրել են հավելյալ ուժեր: Այս մասին լուրը փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:

Ցուցարարները բողոքում են ՀԷԿ-ի շինարարության դեմ: Նրանց խոսքով ՀԷԿ-ը խոչընդոտելու է գյուղի էկոհամակարգին:

Պանկիսիի կիրճում ՀԷԿ-ի շինարարությանը փորձել են խոչընդոտել տեղացիները, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները: Ցուցարարները նրանց ուղղությամբ քարեր են նետել, ի պատասխան դրա հատուկ նշանակության ջոկատի անդամները ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ: Տեղացիները ասում են նաև, որ ոստիկանները օգտագործել են նաև ռետինե փամփուշտներ:

Պանկիսիի կիրճում փոքր չափսի «Խադոր 3» ՀԷԿ-ի շինարարությունը իրականացնում են «Ալազանի Էներջի» և «Փերի» ընկերությունները: Նշված ընկերությունները այսօր հայտարարել են, որ հիդրոէլեկտրակայանը, որի ուժգնությունը լինելու է 5,4 մեգավատ, կառուցվելու է Ախմետայի մունիցիպալիտետում, Ալազանի գետի վրա: