Պակիստանում, մզկիթում պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ
Պակիստանում, մզկիթում պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ

Պակիստանի Քվետա քաղաքում, մզկիթում պայթյունի հետևանքով զոհվել է երկու մարդ: Տարածված տեղեկությամբ, մարմնական վնասվածք է ստացել 12 մարդ: Տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ՝ աղոթքի ժամանակ, երբ շենքում գտնվում էր մոտ 40 մարդ:

Պայթուցիկ սարքը գործարկվել է Իմամի հարակից տարածքում:

Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ խմբավորում չի ստանձնել: