Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի
Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի

Պակիստանում, գնացքում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի:

Տեղի մամուլի տեղեկությամբ, տուժածների քանակը գերազանցում է 20-ը: Նրանց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:

Դեպքը տեղի է ունեցել Պենջաբի նահանգի հարավային մասում: Հրդեհը բռնկվել է գազի բաքի պայթյունի հետևանքով: Պայթյունը ոչնչացրել է գնացքի երեք վագոնները:

Ուղևորների մի մասը հրդեհի պատճառով զոհվել է երթևեկող գնացքի պատուհաններից ցատկելու հետևանքով: