Պահպանվող տարածքների գործակալությունը զգուշացնում է Թուշեթի ճամփորդել ցանկացողներին
Պահպանվող տարածքների գործակալությունը զգուշացնում է Թուշեթի ճամփորդել ցանկացողներին

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը զգուշացնում է Թուշեթի ճամփորդել ցանկացողներին, որ նախքան ավտոճանապարհի բացվելը խուսափեն այդ տարածք այցելելուց:

«Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության պահպանվող տարածքների գործակալությունը զգուշացնում է Թուշեթի ճամփորդել ցանկացողներին, որ մինչև ավտոճանապարհի բացվելը խուսափեն ոտքով կամ ձիով տարածք այցելելուց:

Մայիսի 10-ին, առատ տեղումների հետևանքով, Լեչուրի գյուղի մոտ ջուրը տարել էր ճանապարհի երթևեկելի մասը, որի պատճառով, 9-72-րդ կիլոմետր հատվածում արգելվել էր բոլոր տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Տեղում շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչությունն անցկացնում է մաքրման և ճանապարհի վերականգնման ինտենսիվ աշխատանքներ»,- նշված է Պահպանվող տարածքների գործակալության տեղեկությունում: