Պացիենտի ամուսնու մոտ, ում ախտորոշման պատճառով Իմերեթիում խստացվել էին անվտանգության նորմերը, արձանագրվել է կորոնավիրուս
Պացիենտի ամուսնու մոտ, ում ախտորոշման պատճառով Իմերեթիում խստացվել էին անվտանգության նորմերը, արձանագրվել է կորոնավիրուս

Պացիենտի ամուսնու մոտ, ում ախտորոշման պատճառով Վանի մունիցիպալիտետում խստացվել էին անվտանգության նորմերը, արձանագրվել է կորոնավիրուս:

Պացիենտը գտնվում է Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Հիշեցնենք, նոր կորոնավիրուսի ախտորոշմամբ Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվում է 9 անձ:

Վրաստանի համակարգող խորհրդի որոշմամբ, Իմերեթիի շրջանի Վանի մունիցիպալիտետում անցկացվում է բնակչության ջերմասքրինինգ և տեղադրվել են հատուկ անցակետեր: Կառավարությունը որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Վանի բնակչի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս: