Պաատա Իմնաձեն քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին Քոբուլեթիում այցելել են «Հավանա» սրճարան, կոչ է անում, ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել տենդի կենտրոններին
Պաատա Իմնաձեն քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին Քոբուլեթիում այցելել են «Հավանա» սրճարան, կոչ է անում, ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել տենդի կենտրոններին

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին Քոբուլեթիում այցելել են «Հավանա» սրճարան, կոչ է անում, ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել տենդի կենտրոններին:

Նրա խոսքով, կինը, ում մոտ այսօր ախտորոշվել է կորոնավիրուս, աշխատում էր հենց այդ սրճարանում:

«Շատ տհաճ դեպք է տեղի ունեցել, Քոբուլեթիում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք: Այդ կինը Թբիլիսիից Քոբուլեթի էր մեկնել «Հավանա» սրճարանում աշխատելու: Նրա շփման շրջանակի անդամները, այդ թվում, սրճարանի անձնակազմը տեղափոխված է ինքնամեկուսացման վայր: Քաղաքացիներին, ովքեր օգոստոսի 9-ին, 10-ին և 11-ին Քոբուլեթիում այցելել են «Հավանա» սրճարան, կոչ եմ անում, ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել տենդի կենտրոններ»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն: