Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ Վրաստանում կորոնավարակի տարածման կապակցցությամբ խուճապի հիմքեր չկան
Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ Վրաստանում կորոնավարակի տարածման կապակցցությամբ խուճապի հիմքեր չկան

Վրաստանում կորոնավարակի իրական ռիսկ փաստորեն գոյություն չունի։ Բացի այդ Վրաստանի չունի ուղիղ չվերթ Ուհան քաղաքի հետ, որտեղից և տարածվել է նշված վարակը,֊ այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Պաատա Իմնաձեն։

Իմնաձեն պարզաբանել է, որ կորոնավարակը վարակների մեծ խումբ է, որով վարակում են մարդիկ։ Նրա խոսքով սա թեթև ընթացող շնչառական հիվանդուււթյունների հրահրող է, սակայն հաճախ առաջանում են նոր կորոնավարակներ, որոնք մարդու վրա անցնում են կենդանիներից։

Ինչ վերաբերում է Վրաստանում վարակի տարածման ռիսկերին, հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրենի խոսքով, Վրաստանը գործում է առողջապահության միջազգային կանոնների համաձայն և որևէ տեսակի արգելքի վրա դեռևս չի ստացել հանձնարարական։

Չինաստանում նոր կորոնավարակը հաստատվել է արդեն 440 մարդու մոտ։ Մահացածների թիվը հասել է 9֊ի։ Չինաստաաանից բացի վարակվելու դեպքեր են գրանցվել ՝ ԱՄՆ֊մ, Թայլանդում և Հարավային Կորեայում։

Այսօրևեթ, նոր կորոնավարակի տարածման կապակցությամբ արտակարգ նիստ է տեղի ունենալու առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։