Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ Վրաստանի երկաթգիծը այսօր ամենաանվտանգ տրանսպորտն է
Պաատա Իմնաձեն հայտարարում է, որ Վրաստանի երկաթգիծը այսօր ամենաանվտանգ տրանսպորտն է

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ, Պաատա Իմնաձեի խոսքով, Վրաստանի երկաթգիծը բավականին լավ է պատրաստել և գնացքով երթևեկելը այսօր ամենաապահովներից մեկն է:

«Այնտեղ շատ ավելի հեշտ է վերահսկել ուղևորներին, տոմսերը աբվանական ցուցակներով են: Այնպես որ, երկաթուղին ամենաապահով տրանսպորտային միջոցն է»,- ասել է Պաատա Իմնաձեն:

Կառավարության որոշմամբ,  այսօրվանից վերսկսվել է երկաթուղային երթևեկությունը:

«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունում ասում են, որ ընկերությունը պատրաստ է ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար կատարել առողջապահության նախարարության հանձնարարականները: