Պաատա Իմնաձեի հղի դուստրը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով
Պաատա Իմնաձեի հղի դուստրը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով

Պաատա Իմնաձեի հղի դուստրը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով:

Պաատա Իմնաձեն նույնպես հետևեց գործընթացին և լրագրողներին ասաց, որ «Pfizer» պատվաստանյութով թույլատրվում է պատվաստել հղի կանանց:

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրենի խոսքով, ներկայումս այլ արտադրության պատվաստանյութով հղիների չեն պատվաստում:

«Դուստրս միակն էր ընտանիքում, որը պատվաստված չէր, նա հղի է և, հետևաբար, սպասում էր պատվաստանյութին, որը թույլատրվում է հղիների համար: Ես երջանիկ եմ, քանի որ իմ ընտանիքի բոլոր անդամները պատվաստվել են, և ես գիտեմ, որ մենք ոչինչ չենք կարող անել այս հիվանդության դեմ, բացի պատվաստվելուց՝ պաշտպանելու մեր և մեր մտերիմների կյանքը: Ես գիտեմ, որ հղի կանանց մոտ պատվաստումները բավականին ակտիվ են սկսվել: Պարտադիր չէ նախապատրաստվել և զննում անցնել պատվաստումից առաջ, գլխավորն այն է, որ քաղաքացին պատվաստումից հետո մնա պատվաստման տարածքում, եթե ինչ -որ բան զարգանա, ժամանակին ներգրավվեն առաջիկա մի քանի րոպեների ընթացքում: Մենք բոլորս վախենում ենք անաֆիլակտիկ ցնցումից, սակայն կես միլիոն պատվաստումների դեպքում ունենք չորս անաֆիլակտիկ դեպք», – ասել է Պաատա Իմնաձեն: