Պաատա Իմնաձե. Երկրորդ դոզան բոլորին կբավարարի, բոլորը պետք է հանգստանան, խաղաղվեն, ոչ ոք չի մնա առանց պատվաստումների
Պաատա Իմնաձե. Երկրորդ դոզան բոլորին կբավարարի, բոլորը պետք է հանգստանան, խաղաղվեն, ոչ ոք չի մնա առանց պատվաստումների

Պատվաստանյութի երկրորդ դոզան բոլորին կբավարարի, բոլորը պետք է հանգստանան, խաղաղվեն, – Վրաստանի Առաջին ալիքի «Օրվա թեմա» հաղորդման շրջանակներում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Իմնաձեն այսպիսով պատասխանել է լրագրողի հարցին. «Գանգատներ կան, որ գրանցման գործընթացը պետք է պարզեցվի: Ինչու՞ է անհրաժեշտ գրանցվել երկու դեղաչափերի համար առանձին, երբ մեկ դոզան ամրագրելիս հնարավոր է ավտոմատ կերպով ստանալ երկրորդ ամրագրումը: Նախատեսվու՞մ է պարզեցնել գրանցման գործընթացը, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն Թբիլիսիից հեռու մենել»:

Ըստ Պաատա Իմնաձեի, մարդը պետք է ունենա ազատություն՝ ընտրելու ուր գնալ:

«Աստրազենեկայի» մեկ դոզային պատվաստումից հետո անհրաժեշտ է 8-12 շաբաթ: 12 շաբաթ անց նշանակում եք այն օրը, երբ անձը պետք է այցելի: Ես հասկանում եմ, որ ամեն ինչ կարող է քննադատվել, բայց ինչու մենք պետք է խլենք ընտրության ազատությունը: Երկրորդ դոզան բոլորին կբավարարի, բոլորը պետք է հանգստանան, խաղաղվեն: Այնպես որ, ոչ ոք չի մնա առանց պատվաստումների», – ասաց Պաատա Իմնաձեն: