Պաատա Իմնաձե. Վրաստանում, նոյեմբերի վերջին, կունենանք կորոնավիրուսի օրական 3000-4000 դեպք
Պաատա Իմնաձե. Վրաստանում, նոյեմբերի վերջին, կունենանք կորոնավիրուսի օրական 3000-4000 դեպք

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի հայտարարությամբ, համաճարակաբանները նոյեմբերի վերջին երկրում սպասում են կորոնավիրուսի օրական 3000-4000 դեպք:

Այս մասին հայտարարել է Իմնաձեն՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

«Վաղը կունենանք նորացված կանխատեսումներ: Օրական կունենանք, հավանաբար, 3000-4000 դեպք»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:

Նրա խոսքով, վերջին օրերին Վրաստանում անցկացվել է 8000-ից 10 000 «ՊՇՌ» թեստավորում: