Պաատա Իմնաձե. Տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, բարձրանում ենք Ջոմոլունգմա
Պաատա Իմնաձե. Տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, բարձրանում ենք Ջոմոլունգմա

Տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, այսպես ասած, բարձրանում ենք Ջոմոլունգմա,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Նշված մեկնաբանությամբ Իմնաձեն պատասխանել է լրագրողի հարցին. «Երեկ Ամիրան Գամղրելիձեն հայտարարից, որ անցել ենք պարույրի փուլի, ի՞նչ է նշանակում այս փուլը»:

«Մենք ամեն օր հրապարակում ենք դա մեր էջում, այսօր էլ կլինի, տեսեք, ինչպես են ավելանում կորոնավիրուսի դեպքերը, այսպես ասած, բարձրանում ենք Ջոմոլունգմա:

Սահմանափակումների ընդլայնմամբ, առաջին հերթին, սպասում ենք, որ իրավիճակը կկայունանա և դեկտեմբերի երկրորդ կեսին կորոնավիրուսի դեպքերի ավելացում չենք ունենա, որը հնարավորություն կտա, որ այնուհետև հիվանդության դեպքերն սկսեն նվազել: Դեռևս նվազեցում չենք սպասում, առավել ևս՝ առաջին օրերին: Նախնական արդյունքները պետք է լինեն երկու շաբաթից»,- հայտարարել է Պաատա Իմնաձեն:

Թողնել մեկնաբանություն