Պաատա Իմնաձե. Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք չկա
Պաատա Իմնաձե. Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք չկա

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքերով, կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության և անալիզի կարիք չկա:

«Պետք է շեշտեմ, որ պատվաստումից առաջ ոչ մի հետազոտություն, անալիզ անհրաժեշտ չէ: Դուք չեք կարող աշխարհում նշել մեկ ուղեցույց, ոչ մի հրապարակում, որտեղ գրված է, որ պատվաստվել չի կարելի այս անալիզի կամ այն անալիզի պատասխանի դեպքում: Ուստի խորհուրդ չի տրվում դա անել կատեգորիկ պատվաստումից առաջ, հոգ տարեք ձեր գումարի և նյարդերի մասին: Այս պատվաստումներից առաջ անհրաժեշտ չէ որևէ անալիզ անցնել, բայց սովորաբար, եթե պատվաստանյութի հետ կապված պարբերաբար հետազոտություն եք անցնում, դա լավ է ձեր առողջությունը վերահսկելու համար, բայց պատվաստանյութերի հետ կապելու անհրաժեշտություն չկա», – ասաց Պաատա Իմնաձեն: