Պաատա Իմնաձե. Կորոնավիրուսի 30 դեպք կապված է նույն կլաստերի հետ, սա շատ է, ուստի, այն միջոցառումները, որոնք անցկացվել են Սվանեթիում, պարտադիր էր
Պաատա Իմնաձե. Կորոնավիրուսի 30 դեպք կապված է նույն կլաստերի հետ, սա շատ է, ուստի, այն միջոցառումները, որոնք անցկացվել են Սվանեթիում, պարտադիր էր

Այս պահի դրությամբ, Լենջերի գյուղի աղբյուրի հետ կապված բացահայտված է շփման շրջանակի 30 անդամ,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեն՝ համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո:

Նրա խոսքով, այսօր 12 նոր դեպք է արձանագրվել Մեստիայում:

«Այստեղից հինգ դեպք է արձանագրվել Թբիլիսիում: Մնացած դեպքերը կապված են Սվանեթիի հետ: Երեկ հետազոտել ենք ավելի քան 400 անձի և ունենք հաստատված 12 նոր դեպք: Մոտ 600 թեստ ուղարկվել է Քութաիսիի և սկսված են հետազոտությունները, բացի այդ, ավելի քան 400 թեստ է ուղարկվել Զուգդիդի: Ընդհանուր, հետազոտվել է ավելի քան 1000 մարդ: Մեկ կլաստերի հետ կապված է 30 դեպք, սա շատ է: Ուստի, այն միջոցառումները, որոնք անցկացվել են Սվանեթիում, պարտադիր էր»,- հայտարարել է Իմնաձեն: