Օզուրգեթիում, հրդեհի հետևանքով այրվել է բնակելի տուն
Օզուրգեթիում, հրդեհի հետևանքով այրվել է բնակելի տուն

Օզուրգեթիում, Չալիանիի բնակավայրում այրվել է բնակելի տուն: Տանը բնակվում էր երկու ընտանիք:

Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:

«Ծանր դեպք է տեղի ունեցել: Բարեբախտաբար, տեղի ունեցածի հետևանքով զոհեր չեն եղել: Ոչ ոք չի տուժել: Իշխանությունը տուժած ընտանիքներին հնարավորության սահմաններում կցուցաբերի օգնություն»,- հայտարարրում են Օզուրգեթիի քաղաքապետարանում:

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն, սկսվել է հետաքննություն: