Օզուրգեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ
Օզուրգեթիում ավտովթարի հետևանքով զոհվել է մեկ մարդ

Օզուրգեթիում ավոտճանապարհային պատահարն ավարտվել է զոհով: Օզուրգեթի-Շեմոքմեդի ճանապարհի Ծիթելմթա հատվածում թեթև ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե դարպասին:

Ավտոմեքենայի վարորդը, 43-ամյա տղամարդը տեղում մահացել է: Մահացած տղամարդը Օզուրգեթիի փրկարարական ծառայության աշխատակից էր:

Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, փաստով հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 276-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի տեղաշարժի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում: