Օզուրգեթիի Ճանիեթի գյուղում կառուցվել է նոր դպրոց
Օզուրգեթիի Ճանիեթի գյուղում կառուցվել է նոր դպրոց

Օզուրգեթիի Ճանիեթի գյուղում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց: Ուսումնական հաստատությունը, որը հագեցած է նոր սարքավորումներով և արդի տեխնիկայով, հաշվառված է 90 աշակերտի վրա: Դպրոցն ունի ֆուտբոլի ստանդարտ չափի խաղադաշտ, վոլեյբոլի և բասկետբոլի հրապարակներ:

Բացման միջոցառմանը տեղի բնակիչներից բացի ներկա են գտնվել նաև կրթության նախարարության, Վրաստանի խորհրդարանի, շրջանային վարչության և Օզուրգեթիի մունիցիպալիտետի ներկայացուցիչները: