Օզուրգեթիի մունիցիպալիտետի մանկապարտեզների մոտ 80 դաստիարակվողի մոտ նկատվում է թունավորմանը բնորոշ ախտանշաններ
Օզուրգեթիի մունիցիպալիտետի մանկապարտեզների մոտ 80 դաստիարակվողի մոտ նկատվում է թունավորմանը բնորոշ ախտանշաններ

Օզուրգեթիի մունիցիպալիտետի մանկապարտեզների մոտ 80 դաստիարակվողի մոտ նկատվում է թունավորմանը բնորոշ ախտանշաններ:

Ըստ նախնական տեղեկությունների, խոսքը գնում է սննդային թունավորման մասին: Այս տեղեկությունը հաստատում է նաև նախադպրոցական դաստիարակության հաստատությունների միությունը: Միության ղեկավար Մակա Ճղոնիայի հայտարարությամբ, դաստիարակչական գործընթացը Օզուրգեթիի մանկապարտեզներում «կովիդ 19»-ի պատճառով վերսկսվել է հոկտեմբերի 15-ին և դաստիարակվողների մոտ արդեն երկրորդ օրը նկատվել են թունավորմանը բնորոշ ախտանիշներ:

«Երեխաները ունեն բարձր ջերմություն, դիարեա և սիրտխարնոց: Նման իրավիճակում այսօր գտնվում են Օզուրգեթիի 11 մանկապարտեզների շուրջ 80 դաստիարակվողներ: Իրավիճակը համավարակաբանների հետ միասին ուսումնասիրում է նաև մթերքի անվտանգության ծառայությունը»,- հայտարարել է նախադպրոցական դաստիարակության միության ղեկավար Մակա Ճղոնիան: