ՕԽ-2018․ Պարային զույգերի կարճ ծրագրում գրանցվեց աշխարհի ռեկորդ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի կարճ ծրագրում  լավագույն արդյունքը գրանցել են կանադացիներ Տեսա Վիրտուն ու Սքոթ Մոյրը։ Նրանք հավաքել են 83,67 միավոր և թարմացրել աշխարհի ռեկորդը, որը ևս պատկանում էր նրանց։ 2017-ի հոկտեմբերին կանադական զույգը 82,68 միավորով ռեկորդ էր սահմանել Կանադայի Մեծ մրցանակ շարքի մրցամանը։

Փհենչհան-2018-ի պարային զույգերի ազատ ծրագրի մրցումը կկայանա փետրվարի 20-ին:

Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):