ՕԽ-2018․ Գերմանիան նվաճեց ռեկորդային 13-րդ ոսկե մեդալը
ՕԽ-2018․ Գերմանիան նվաճեց ռեկորդային 13-րդ ոսկե մեդալը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Գերմանիայի մարզիկները նվաճել են 13-րդ ոսկե մեդալը և  անձնական ռեկորդ սահմանել այդ ցուցանիշով։

Փետրվարի 22-ին գերմանական քառյակը հաղթել է դահուկային երկամարտում (4х5 կմ փոխանցումավազք)։ Արծաթե մեդալակիր է դարձել Նորվեգիայի թիմը, իսկ ավստրիացիները նվաճել են բրոնզե մեդալ։

Գերմանիայի մարզիկները ձմեռային Օլիմպիական խաղերում ամենաշատը նվաճել էին 12 ոսկե մեդալ։ Դա հաջողվել էր Նագանո-1998-ում և Սոլթ Լեյք Սիթի-2002-ում, գրում է Bild-ը։

Փհենչհան-2018-ում գերմանացի մարզիկները նվաճել են նաև 7 արծաթե և 5 բրոնզե մեդալ ու երկրորդ տեղում են։ Մեդալային հաշվարկի ընթացիկ առաջատար Նորվեգիան ունի 13 ոսկե, 12 արծաթե և 10 բրոնզե մեդալ։