Օսլոյում բացել են Անդրես Բրեյվիկի զոհերի հուշակոթողը
Օսլոյում բացել են Անդրես Բրեյվիկի զոհերի հուշակոթողը

Օսլոյի կենտրոնում գտնվող հրապարակի վրա բացել են Անդրես Բրեյվիկի զոհերի հուշակոթողը: Համալիրը իրենից ներկայացնում է թափանցիկ պատ, որի վրա գրված են զոհերի անունները:

Ինչպես հուշակոթողի բացմանը հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սուլբերգը, հուլիսի 22-ը ընդմիշտ մնալու է սգո օր:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը 2011 թվականին զբաղեցնում էր Նորվեգիայի վարչապետի պաշտոնը:

Այսօրևեթ զոհերի հիշատակը հարգել են նաև ՈՒտոյա կղզում:

Հիշեցնենք, Բրեյվիկը Նորվեգիայի մայրաքաղաքում և ՈՒտոյա կղզում 2011 թվականի հուլիսի 22-ին իրականացրել է ահաբեկչություն: Արդյունքում զոհվել է 77 մարդ: ՈՒտոյա կղզում տեղի ունեցած հարձակման զոհ է դարձել նաև Վրաստանի մեկ քաղաքացի՝ Թամթա Լիպարտելիանին: