«Օսկար» մրցանակաբաշխությանը Վրաստանի թեկնածուն լինելու է «Շինդիսի» գործը
«Օսկար» մրցանակաբաշխությանը Վրաստանի թեկնածուն լինելու է «Շինդիսի» գործը

«Օսկար» մրցանակաբաշխությանը Վրաստանի թեկնածուն լինելու է «Շինդիսի» գործը: Այս տարի օսկարին մեկնելու համար մրցել է հինգ կինոնկար, դրանք են ՝ Նինո Ժվանիայի «աղլումին», Մարի Գուլբիանիի « մինչև վերադառնա հայրը», Դիմիտրի Ցինցաձեի «շնչիր-արտաշնչիր», Գիգիշա Աբաշիձեի «Հարևանները» և Դիմիտրի Ցինցաձեի «Շինդիսին»:

Որոշումը ժյուրիի անդամները ընդունել են գաղտնի քվեարկությամբ, ֆիլմերը դիտելուց հետո:

Հաղթող ֆիլմը Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ներգրավվելու է օսկարի քարոզարշավին և պայքարելու է Ամերիկայի կինոակադեմիայի միջազգային լիամետրաժ ֆիլմի անվանակարգ հայտնվելու համար:

2008 թվականի օգոստոսի 11-ին Շինդիսի գյուղի մոտ երկրորդ հետևակային բրիգադի ինժիներական քսանյակի և Ռուսաստանի 58-րդ բանակի հարյուրակի միջև տեղի ունեցած անհավասար մարտի մասին Դիմիտրի Ցինցաձեն նկարահանել է ֆիլմ: Նախագծի հեղինակը և պրոդյուսերը Ռուսթավելու անվան թատրոնի դերասան Էդմոնդ Մինաշվիլին է: Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսին: