Օրինագիծը, որում կոնկրետացվում են Վրաստանից ժամանակավոր դուրս գալը մերժելու պատճառները, չեն վերաբերի էմիգրացիայում գտնվող մեր համաքաղաքացիներին. Արչիլ Թալակվաձե
Օրինագիծը, որում կոնկրետացվում են Վրաստանից ժամանակավոր դուրս գալը մերժելու պատճառները, չեն վերաբերի էմիգրացիայում գտնվող մեր համաքաղաքացիներին. Արչիլ Թալակվաձե

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն մեկնաբանում է, որ սահմանապահն այլևս չի ունենա Վրաստանից ժամանակավոր դուրս եկող քաղաքացուն կանգնեցնելու շուրջ սուբյեկտիվ որոշում կայացնելու իրավունք, քանի որ համապատասխան չափանիշնները հստակ գրվելու են օրենքում:

Լրագրողների հետ զրույցում Արչիլ Թալակվաձեն արձագանքել է վիզայի ազատականացման հետ կապված խորհրդարանում նախաձեռնած օրենսդրական փաթեթը և նշել, որ փոփոխությունները չեն վերաբերում էմիգրացիայում գտնվող համաքաղաքացիներին:

«Օրինագիծը, որում կոնկրետացվում են Վրաստանից ժամանակավոր դուրս գալը մերժելու պատճառները, չեն վերաբերի էմիգրացիայում գտնվող մեր համաքաղաքացիներին»,- հայտարարել է Թալակվաձեն:

Պատգամավորը մեկնաբանում է, որ խոսքը այն փոփոխությունների մասին է, որոնք անհրաժեշտ են Վրաստանին, որպեսզի պաշտպանեն կարևոր ձեռքբերումը՝ վիզայի ազատականացումը: