Օրենսդրական մարմինը հուլիսի 29-ից ծրագրում է հրավիրել արտահերթ նիստեր
Օրենսդրական մարմինը հուլիսի 29-ից ծրագրում է հրավիրել արտահերթ նիստեր

Օրենսդրական մարմինը ծրագրում է հրավիրել արտահերթ նիստեր:

Վրաստանի առաջին ալիքի լրատվությամբ, խորհրդարանում արտահերթ նիստերը սկսվելու են հուլիսի 29-ից:

Խորհրդարանը արտահերթ նիստ հրավիրելու նպատակով, պետք է դիմի նախագահ, Սալոմե Զուրաբիշվիլիին:

Արտահերթ նիստերին քննարկվելիք հիմնական հարցերից մեկը լինելու է սահմանադրական փոփոխությունները քննարկող համընդհանուր-ժողովրդական հանձնաժողովի ստեղծումը, որը քննարկելու է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար զրոյական պատնեշի պայմաններում համամասնական համակարգի գործի դնելը և մեծամասնական համակարգի վերացման հարցը:

Խորհրդարանը գարնանային նստաշրջանը փակել է հունիսի վերջին, սակայն պատգամավորները աշխատանքը շարունակում են կոմիտետային ձևաչափով: Օրակարգի նախատեսմամբ, աշնանային նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը: