Օկուպանտ երկրի պաշտոնական ներկայացուցիչը նստած էր Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին և դա ծանր տեսարան էր. Իրակլի Կոբախիձե
Օկուպանտ երկրի պաշտոնական ներկայացուցիչը նստած էր Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին և դա ծանր տեսարան էր. Իրակլի Կոբախիձե

Բոլորի համար շատ ծանր էր դիտել այն, թե ինչ էր կատարվում խորհրդարանի նիստերի դահլիճում,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ, Իրակլի Կոբախիձեն ասել է վրաց լրագրողներին Բաքվում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով:

«Ռուսաստանը երկիր է, որն բռնազավթած ունի մեր տարածքների 20 տոկոսը և այդ երկրի խորհրդարանի անդամը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին, սա շատ ծանր տեսարան էր: Ցավոք չեմ ունեցել հրապարակավ արձագանքելու հնարավորություն, քանզի Վրաստանում չեմ: Ինձ տեղեկացրել են այդ մասին և նույն պահին պահանջել եմ դադարեցնել նիստը:

Մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ Ռուսաստանը այն երկիրն է, որն օկուպացրել է Վրաստանի տարածքները և այն ինչ տեղի էր ունենում խորհրդարանի նիստերի դահլիճում անընդունելի էր»,-հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Թողնել մեկնաբանություն