Օկուպացնող ռեժիմը ժամանակավորապես բացել է անցակետերը Ախալգորիից
Օկուպացնող ռեժիմը ժամանակավորապես բացել է անցակետերը Ախալգորիից

Օկուպացնող ռեժիմն օկուպացված Ախալգորիից անցակետերը ժամանակավորապես բացել է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Ախալգորիի շրջանի գամգեբելի Նուգզար Թինիկաշվիլին:

Ինչպես հայտարարում է Նուգզար Թինիկաշվիլին, օկուպացված Ախալգորիից նշված անցակետից կարող են 10 օրվա ընթացքում օգտվել բոլոր նրանք, ում «փաստաթղթերը» կլինեն  կարգին:

Թինիկաշվիլու խոսքով, օկուպացված Ախալգորիում 1400 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանք չունեն դեղամիջոցներ, բուժօգնություն ստանալու հնարավորություն, կա սննդամթերքի պակաս:

Օկուպացված Ախլագորիում «սահմանը» փակ էր 5 ամսվա ընթացքում: