Օկուպացիոն ուժերը Չորչանա գյուղի մոտակա անտառում ապօրինի կայանքներ են տեղադրել, սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է  մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ. Վրաստանի պետական  անվտանգության ծառայություն

Օկուպացիոն ուժերը Չորչանա գյուղի մոտակա անտառում ապօրինի կայանքներ են տեղադրել, սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է  մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ: Այս մասին Վրաստանի առաջին ալիքի հայտարարել են  Վրաստանի պետական  անվտանգության ծառայությունում:

«2019 թվականից ի վեր Խաշուրիի Չորչանա գյուղի մոտակա անտառում Ռուսաստանի օկուպացիոն ուժերը  իրականացնում են սահմանազատման ապօրինի գործողություններ ։ Անտառային մասում տեղադրվել են ապօրինի կայանքներ և գծանշումներ արվել որոշակի հատվածներում:

Ժնևում և այլ ձևաչափերում  քննարկման հիմնական թեման Չորչանա գյուղի մոտակայքի սահմանազերծումն ու  օկուպացիայի հետ կապված այլ հարցերն են : Սադրիչ գործողությունների յուրաքանչյուր փաստին արձագանքվում է  մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակների ակտիվությամբ:

Միևնույն ժամանակ, գործընթացում ակտիվորեն ներգրավված են Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները, Ժնևի համանախագահները և մեր մյուս միջազգային գործընկերները », – ասվում է հայտարարության մեջ: