Օկուպացիան իրականացրել է Ռուսաստանը, Ռուսաստանը ագրեսոր է. Արչիլ Թալակվաձե
Օկուպացիան իրականացրել է Ռուսաստանը, Ռուսաստանը ագրեսոր է. Արչիլ Թալակվաձե

Մեր դիրքորոշումը օգոստոսյան պատերազմի հետ կապված սկզբունքային է և հստակ, Ռուսաստանը ագրեսոր է,-այս մասին հայտարարել է խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն:

Ինչպես նշել է Թալակվաձեն, Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի տարածքները և այսօր Ռուսաստանի դաշնության զինվորականները Վրաստանի տարածքում են գտնվում անօրեն:

«Մենք անում ենք հնարավորինս, որ խաղաղ ճանապարհով, Վրաստանի ժողովրդավարական տնտեսական զարգացման ճանապարհով, միջազգային աջակցությամբ վերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Այս դիրքորոշումը մեր սկզբունքային է և այլ կարծիք «Վրացական երազանքը» չունի: Այստեղ հարկավոր է բոլորի ուշադությունը բևեռել այն բանի վրա, որ ագրեսորը Ռուսաստանն է, որը բռնազավթել է մեր տարածքները»,-ասել է Թալակվաձեն: