Օհայո  նահանգի Դեյթոն քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում
Օհայո  նահանգի Դեյթոն քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում

ԱՄՆ-ի Օհայո  նահանգի Դեյթոն քաղաքում տեղի է ունեցել զինված հարձակում: Վերջին տվյալներով զոհվել է 9 մարդ, տուժել է 16-ը, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:

Ոստիկանության լրատվությամբ, զոհվածների թվում է նաև հարձակվողը:

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը մեկին: Զինված տղամարդը կրակ է բացել ռեստորանի մոտ: