Օգտագործելու ենք բոլոր աղբյուրները, որտեղից Տղիբուլիի հանքում աշխատող մարդիկ կստանան աշխատավարձերը. Մամուկա Բախտաձե
Օգտագործելու ենք բոլոր աղբյուրները, որտեղից Տղիբուլիի հանքում աշխատող մարդիկ կստանան աշխատավարձերը. Մամուկա Բախտաձե

Էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է ընկերության հետ և այն մարդիկ, որոնք աշխատում էին Տղիբուլիի հանքում, սովորական ռեժիմում կստանան իրենց աշխատավարձերը,-աս հայտարարությունը արել է վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Հարցին, թե գումարը հատկացվելու է պետ բյուջեից, Բախտաձեն պատասխանել է, որ գումարները տրամադրվելու են բոլոր աղբյուրներից:

Վարչապետը այսօր հայտարարել է, որ ընդունվել է Մինդելիի անվան հանքահորը փակելու մասին որոշում: Նրա խոսքերով, հանքահորը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվի հետաքննությունը:

Մինդելի անվան հանքահորում այսօր առավոտյան տեղի է ունեցել ողբերգական դեպք: Արդյունքում զոհվել է չորս մարդ, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի շախտերից մեկում մեթանի պայթելուց փլուզվել է թունելի տանիքը: Փաստով հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով:

Տղիբուլիի հանքը պատկանում է «Սաքնախշիրի» ընկերությանը: Շախտում դժբախտ պատահար տեղի է ունեցել նաև ապրիլի 5-ին: Այն ժամանակ զոհվել էր 6 մարդ:

Վրաստանի վարչապետի որոշմամբ, Տղիբուլիի հանքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 16-ը հայտարարվել է սգո օր: