Օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների անձնուրացության օրինակները միշտ կհզորացնեն մեզ՝ մեր երկրի բարօրության գործում. Լևան Իզորիա
Օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների անձնուրացության օրինակները միշտ կհզորացնեն մեզ՝ մեր երկրի բարօրության գործում. Լևան Իզորիա

Վրացական զինված ուժերի ողջ կազմի անունից խոնարհվում եմ մեր հերոսների առջև, ովքեր 10 տարի առաջ իրենց անձը զոհել են հանուն հայրենիքի,- այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Մուխաթգվերդում, որտեղ հարգել են Օգոստոսյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը:

«Հերոսներից մեկի գերեզմանին դուք կտեսնեք գրառում, եթե կարողանայի վեր կենալ, կրկին ինձ կզոհեի հանուն իմ ահյրենիքի, սա անձնազոհության, հայրենիքի նկատմամբ սիրո և այն ոգեշնչման արտահայտումն է, որը բնորոշ էր այստեղ հանգչող յուրաքանչյուր հերոսին: Նրանք ամենածանր իրավիճակում արտահայտել են այդ սերը և անձնուրացությունը սեփական երկրի, ընտանիքների, ընկերների և մեզանից յուրաքանչյուրի նկատմամբ: Մենք դա երբեք չենք մոռանա և նրանց անձնուրացության օրինակները միշտ կհզորացնեն մեզ՝ մեր երկրի բարօրության գործում»,- հայտարարել է Լևան Իզորիան: