Օգոստոսյան պատերազմի հետաքննությունն ակտիվ փուլում է. Կաուպո Կանդ
Օգոստոսյան պատերազմի հետաքննությունն ակտիվ փուլում է. Կաուպո Կանդ

Վրաստանում Հաագայի դատարանի ներկայացուցչության ղեկավար Կաուպո Կանդը հայտարարում է, որ 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի հետաքննությունը ակտիվ փուլում է, սակայն գաղտնիությունից ելնելով, հետաքննության մանրամասները հանրության համար սահմանափակ են: Կանդի խոսքով, հետաքննության քառամյա ժամանակահատվածում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, որոնք տվել են համապատասխան արդյունք:

«Փաստ է, որ հետաքննությունը շարունակվում է և Վրաստան են ժամանում քննիչներ, սակայն գործընթացի իրականացման մանրամասները մնում են գաղտնի»,- նշել է Կանդը՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում:

Վրաստանի միջազգային քրեական դատարանի ներկայացուցչությունը բացվել է 2017 թվականի դեկտեմբերին, որի հիմնական գործունեությունը մեծամասամբ տեխնիկական է: