Օգոստոսյան պատերազմի 10 ամյակի կապակցությամբ Վրաստան են ժամանելու՝ Լիետուվայի, Լատվիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները
Օգոստոսյան պատերազմի 10 ամյակի կապակցությամբ Վրաստան են ժամանելու՝ Լիետուվայի, Լատվիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները

Օգոստոսի 6-ին Վրաստան են ժամանելու՝ Լիետուվայի, Լատվիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները:

Առաջին ալիքի լրատվությամբ, եվրոպական դիվանագետներից բացի, օգոստոսի 6-ին Վրաստան է ժամանելու նաև ՈՒկրաինայի փոխվարչապետ Պավլո Ռոզենկոն:

Առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ Լիետուվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը զրուցել է գալիք շաբաթ ծրագրված հանդիպումների մասին և հայտարարել, որ Լիետուվայի, Լատվիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների այցը, վրաց ժողովրդի հանդեպ համերաշխության, աջակցության արտահայտման և այն բանի նշանն է, որ գործընկերները, Վրաստանին երբևիցե միայնակ չեն թողնի ագրեսորի հետ: Դիվանագետների այցը համընկնում է օգոստոսյան պատերազմի 10 ամյակի հետ:

«Մենք որոշել ենք այցելել Վրաստան և այս այցի հիմնական ուղերձը համերաշխությունն է:

Անցել է 10 տարի այն ցավալի օրերից և ցանկանում ենք համերաշխություն հայտնել վրաց ժողովրդին: Գտնում ենք, որ դա կարևոր է Վրաստանի համար, ինչպես նաև մեզ համար: Վրաստանի տարածքի 20 տոկոսը բռնազավթված է, և այս տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել: Մենք տեսնում ենք ագրեսորին, որը վտանգավոր քայլեր է անում նաև այլ տարածաշրջաններում»,-ասել է Լինաս Լինկևիչուսը: