Օգոստոսի պատերազմից 10 տարի անց, Ռուսաստանը կրկին շարունակում է Վրաստանի տարածքների օկուպացիան և փաստացի բռնագրավումը
Օգոստոսի պատերազմից 10 տարի անց, Ռուսաստանը կրկին շարունակում է Վրաստանի տարածքների օկուպացիան և փաստացի բռնագրավումը

2008 թվականի Օգոստոսի պատերազմից 10 տարի անց, կրկին շարունակվում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացիան և փաստացի բռնագրավումը,- Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայության տեղեկությամբ, նշված հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բրյուսելում, որտեղ այսօր հանդիպել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:

Նրա խոսքով, դա վատթարացնում է անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը նրանց համար, ում վրա ազդեցություն է գործել կոնֆլիկտը:

Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպմանն արած հայտարարությանն ժամանակ, խոսել է Վրաստանում խաղաղության և կայունության աջակցության տեսանկյունից Եվրամիության դերի մասին և Եվրամիությանը շնորհակալություն հայատնել մոնիտորինվի առաքելության մանդատը երկարաձգելու համար:

Նրա գնահատմամբ, այդ իրավիճակում, Եվրամիության ևև Վրաստանի միջազգային գործընկերների կայուն դիրքորոշումը Ռուսաստանի անօրեն քաղաքականության առնչությամբ և նրանց արդյունավետ ներգրավվածությւնը, կարևոր ազդեցություն ունեն միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականության ապահովման վրա:

Վարչապետի խոսքով, Վրաստանը հավատարին է խաղաղարար քաղաքականությանը և իրականացնում է համապատասխան միջոցառումներ: