Օգոստոսի 1-ից Կոտե Աբխազի փողոցում և հարակից տարածքներում գործի է դրվելու տարածքային-ժամային կայանման համակարգը
Օգոստոսի 1-ից Կոտե Աբխազի փողոցում և հարակից տարածքներում գործի է դրվելու տարածքային-ժամային կայանման համակարգը

Վաղվանից Կոտե Աբխազի փողոցում և հարակից տարածքներում գործի է դրվելու տարածքային-ժամային կայանման համակարգը,-այս մասին այսօր Թբիլիսիի կառավարության նիստին հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ, Կախա Կալաձեն:

Նրա խոսքով, տարածքային-ժամային կայանումը տրանսպորտային քաղաքականության հիմնական մասն է: Համապատասխանաբար վաղվանից գործի է դրվելու պիլոտային նախագիծը, որը նախատեսում է Կոտե Աբխազի և նրա հարակից տարածքներում տարածքային կայանում:

Կախա Կալաձեի խոսքով, հետաքրքրվող անձինք բջջային հեռախոսներում կարող են բեռնել հատուկ կցում, որը նրանց օգնելու է կայանման տեղերի քանակի և այլ մանրամասների պարզելու մեջ:

Քաղաքապետի հայտարարությամբ, կայանման արժեքը հնարավոր կլինի վճարել արագ վճարման տերմինալներից: