Օդերևույթաբանների տեղեկությամբ, Վրաստանում օդի ջերմաստիճանը կավելանա
Օդերևույթաբանների տեղեկությամբ, Վրաստանում օդի ջերմաստիճանը կավելանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, հոկտեմբերի 12-14-ին Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ:

«Հոկտեմբերի 15-ին արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում կարող է լինել թույլ անձրև: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կլինի +27, +32, իսկ արևելյան Վրաստանում +22, +27  աստիճան:

Թբիլիսիում կլինի տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +24, +26 աստիճան»,- ասել են շրջակա միջավայրի ազգային գործակալությունից: