Օդերևույթաբանների կանխատեսմամբ Հագիբիս թայֆունը շարժվում է դեպի Հոկայդո կղզի
Օդերևույթաբանների կանխատեսմամբ Հագիբիս թայֆունը շարժվում է դեպի Հոկայդո կղզի

Հագիբիս թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19֊ի, անհետ կորած է համարվում 16 մարդ։ Լրատվությունն այս մասին տարածում է Կիոդո գործակալությունը։

Թայֆունը Ճապոնիայի արևելյան շրջաններին հարվածել է հոկտեմբերի 12֊ին։ Տուժել է մոտ 100 մարդ։

Փրկարարական գործողություններին ներգրավված են զինված ուժերը։ Տեղական մամուլի փոխանցմամբ աղետը լուրջ վնաս է հասցրել Նագանո քաղաքին։ Քաղաքի որոշ մասերում ջրի մակարդակը հասել է 5 մետրի։