Օդերևույթաբանները մոտ օրերին սպասում են առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 12-ից կանխատեսում են սառը օդի հոսք
Օդերևույթաբանները մոտ օրերին սպասում են առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 12-ից կանխատեսում են սառը օդի հոսք

Միջավայրի ազգային գործակալության օդերևույթաբանների տվյալներով, առաջիկա օրերին Վրաստանում կլինի առանց տեղումների եղանակ: Ըստ նրանց՝ Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կլինի +4 աստիճան:

Օդերևույթաբանների խոսքով, փետրվարի 12-ից եղանակը ամբողջ Վրաստանում կրկին կվատթարանա, սպասվում են տեղումներ, արևմտյան Վրաստանում հիմնականում ձյան տեսքով:

«Այսօր Վրաստանում եղանակը պայմանավորված է Սև ծովի հյուսիս-արևմուտքից եկող սառը օդի զանգվածով, որը տարածվում է ամբողջ Վրաստանում: Հետևաբար, ինչպես արևմտյան, այնպես էլ  արևելյան Վրաստանում  կլինի ամպամածություն, այդ թվում Թբիլիսիում: Հիմնականում կլինի առանց տեղումների եղանակ: Որոշ շրջաններում կլինի քամի:

Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին, ապա այն կլինի -1-ից +4: Իսկ լեռներում գիշերը սպասվում է – 15 -20 աստիճան:

Փետրվարի 11-ից կրկին կլինի սառը օդի ներթափանցում, սակայն կպահպանվի առանց տեղումների եղանակ:

Մենք ակնկալում ենք, որ եղանակը կվատթարանա փետրվարի 12-ից: Հիմնականում սպասում ենք տեղումներ, ձյան տեսքով»,- հայտարարել է օդերևույթաբան՝  Նոնա Էլիսաշվիլին: