Օդերևույթաբանները այսօր կանխատեսում են տեղումներ, իսկ վաղվանից եղանակի բարելավում
Օդերևույթաբանները այսօր կանխատեսում են տեղումներ, իսկ վաղվանից եղանակի բարելավում

Վաղվանից, Վրաստանի ողջ տարածքում բարձրանալու է օդի ջերմաստիճանը: Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, այսօր մայրաքաղաքում հնարավոր է լինեն տեղումներ և մարախուղ:

«Փետրվարի 17-ին, արևմտյան Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի 8-13 աստիճան: Ինչ վերաբերում է արևելյան Վրաստանին, տեղ-տեղ հնարավոր է ձյուն տեղա և լինի մառախուղ: Սա ավելի վերաբերում է արևելյան Վրաստանի շրջաններին: Մայրաքաղաքում հնարավոր է լինեն փոքր քանակով տեղումներ և մառախուղ: Արևելյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի 2-7 աստիճան»,- ասել  է օդերևութաբան, Մայա Քաաձեն:

Ըստ նրա, վաղը ՝ փետրվարի 18-ին, եղանակը կբարելավվի նաև արևելյան Վրաստանում, իսկ փետրվարի 19-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան Վրաստանում: