Օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել Լաշա Տալախաձեի համար
Օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել Լաշա Տալախաձեի համար

Թբիլիսիի օդանավակայանում վրացի օլիմպիականներին դիմավորեցին հանդիսավոր ընդունելությամբ: «Շնորհակալություն» – նման բացականչություններով երկրպագուները հանդիպեցին օլիմպիական չեմպիոն Լաշա Տալախաձեին:

Լաշա Տալախաձեն լրագրողներին ասաց, որ ուրախ է օլիմպիական ոսկե մեդալը երկրորդ անգամ պահպանելու համար:

«Շնորհակալ եմ նման ընդունելության համար: Շատ ուրախ եմ, որ երկրորդ անգամ պահպանեցի օլիմպիական ոսկե մեդալս: Շնորհակալություն երկրպագուներին», – օդանավակայանում լրագրողներին ասել է Լաշա Տալախաձեն:

Ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն Տոկիոյի Օլիմպիական խաղերում Վրաստանի անունից նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Նա +109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում հաղթահարել է 223 կիլոգրամը և սահմանել նոր համաշխարհային ռեկորդ: