Նյու Յորքում տղամարդը փորձել է հրկիզել Սուրբ Պատրիկի անվան տաճարը
Նյու Յորքում տղամարդը փորձել է հրկիզել Սուրբ Պատրիկի անվան տաճարը

Նյու Յորքում տղամարդը փորձել է հրկիզել Սուրբ Պատրիկի անվան տաճարը,-այս մասին գրում է տեղական մամուլը:

Իրավապահները 37 ամյա տղամարդուն ձերբակալել են այն ժամանակ, երբ նա մտել է Մանհեթենի վրա գտնվող տաճար: Ձերբակալության ժամանակ նա իր հետ ունեցել է բենզինով լի երկու տարա և դյուրավառ հեղուկ:

Ձերբակալությունից հետո տղամարդը հայտարարել է, որ ուղևորվելու ժամանակ նրա մոտ վերջացել է բենզինը, որից հետո կանգնեցրել է մեքենան տաճարի մոտ և բենզինը գնելուց հետո որոշել է մեքենայի մոտ գնալ կարճ ճանապարհով, որը տանում է տաճարի բակով: Սակայն նրա մեքենան ստուգելուց հետո իրավապահները հայտնաբերել են, որ մեքենայում եղել է բենզին:

Նյու Յորքի ոստիկանությունում հայտարարել են, որ 37 ամյա տղամարդը տաճարը հրկիզելու փորձ է արել, Փարիզի աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից երկու օր անց: Իրավապահները ասում են, որ դեռևս շուտ է գործին տալ ահաբեկչության կարգավիճակ:

Նեոգոտիկական ոճի կաթոլիկ եկեղեցին գտնվում է Նյու Յորքում, Մանհեթենի վրա: 19-րդ դարի տաճարը Նյու Յորքի եպիսկոպոսի նստելավայրն է: ԱՄՆ-ի տարածքում գոտիկական շինություններից ամենամեծը, Սուրբ Պատրիկի տաճարը քաղաքի տեսարժան վայրերից մեկն է: