Նյու Յորքում կորոնավիրուսի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն
Նյու Յորքում կորոնավիրուսի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն

Նյու Յորքում կորոնավիրուսի պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն:

Ինչպես հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլասիոն, այս ճանապարհով կկարողանան ավելի պարզ կերպով պայքարել վարակի դեմ: Քաղաքապետը նշել է, որ վերջին 24 ժամում միջազգային մասշտաբով մի շարք երկրներ դիմել են արտակարգ միջոցների: Նրա խոսքով, արտակարգ իրավիճակ հայտարարելն իրենց համար բավականին ցավալի է, սակայն այս ճանապարհով վարակի դեմ կկարողանան առավել արդյունավետ կերպով պայքարել:

Այս պահի դրությամբ գոյություն ունեցող տվյալներով, Նյու Յորքում գրանցվել է նոր կորոնավիրուսի 95 դեպք: