Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանը մասամբ հեղեղվել է
Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանը մասամբ հեղեղվել է

Արդեն մի քանի օր է՝ ձնախառն քամին չի դադարում Նյու Յորքում: Տեղի համար անսովոր այս եղանակը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել բնակիչների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների համար: Քենեդիի անվան օդանավակայանում  չեն հասցնում թռիչքուղիները մաքրել: Քաղաքի հյուրանոցներում հետաձգված չվերթների պատճառով ասեղ գցելու տեղ չկա:

Միացյալ Նահանգների արևելյան ափի բնակավայրերում չափազանց ցուրտ եղանակ է գրանցվել երեկ՝ հունվարի 6-ին: Նյու Հեմփշայր նահանգում օդի ջերմաստիճանը հասել է մինչև-73 աստիճանի Ցելսիուսի սանդղակով՝ այն դարձնելով աշխարհի ամենացուրտ վայրերից մեկը հունվարի 6-ին:Նյու Յորքում և Բոսթոնում գրանցվել է-13 աստիճան, ինչն այս քաղաքների համար աննախադեպ է:

Վերջին օրերին ցուրտ եղանակը դարձել է առնվազն 18 մարդու մահվան պատճառ: Կանխատեսվում է, որ հունվարի 8-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: