«Նյու Յորք Թայմսի» առաջին էջում տպագրել են 500 000 կետ, որը խորհրդանշորեն նշանակում է կորոնավիրուսով զոհված 500 000 քաղաքացի
«Նյու Յորք Թայմսի» առաջին էջում տպագրել են 500 000 կետ, որը խորհրդանշորեն նշանակում է կորոնավիրուսով զոհված 500 000 քաղաքացի

«Նյու Յորք Թայմսի» առաջին էջում տպագրել են 500 000 կետ, որը խորհրդանշորեն նշանակում է կորոնավիրուսով զոհված 500 000 քաղաքացի:

«Ամերիկայում «կովիդ 19»-ի զոհերի թիվը մոտենում է կես միլիոնի: Գրաֆիկայի վրա ցույց է տրվել մահացության մակարդակի աճը 2020 թվականի ապրիլին և 2021 թվականի ձմռանը: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մահացության ցուցանիշը հասել է իր գագաթնակետին», – գրում է ամերիկյան ազդեցիկ հրատարակությունը:

Թերթի խմբագրությունում նշում են, որ այսպիսով նրանք հիշեցրել են ԱՄՆ-ի քաղաքացիներին, որ համավարակը դեռ շարունակվում է: